Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ադրբեջանը ձգտում է հետաձգել նախագահների հանդիպումը

Ադրբեջանը ձգտում է հետաձգել նախագահների հանդիպումը
07.06.2014 | 11:53

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որի հետևանքով երեկ երկու հայ զինծառայող է սպանվել, ասել է, թե ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար:
Շավարշ Քոչարյանը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացմանը, որն ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:
«ԵԱՀԿ գործող նախագահը, գալով տարածաշրջան, նաև՝ համանախագահները և Ֆրանսիայի նախագահն արդեն ուղղակի առաջարկել են հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են վերջ դնելու տեղում դոփելուն: Իսկ հիմքը մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Եվ Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամեն ինչին: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի բանակցային գործընթացի այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ»:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ